Մեկնարկում է հերթական «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը

18.11.2021
Դիտումների քանակ՝ 1010

Հերթական «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի հայտերի ընդունման մեկնարկը տրված է։

Դասընթացն իրականացնում են Ազգային բժշկական պալատն ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)-ը:

Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և այն ավարտողներին շնորհվում է 54 տեսական և 9 գործնական ՇՄԶ կրեդիտ։

«Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացին կարող են մասնակցել ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և դրանց ստորաբաժանումների ղեկավարները, ավագ բուժաշխատողները և բժշկական կազմակերպությունների ոչ բժիշկ ղեկավար անձնակազմը։

  • Դասընթացը հիմնված է բացառապես միջազգային փորձի, պրակտիկ փորձառության և ՀՀ օրենսդրության համադրության վրա։
  • Դասընթացի յուրաքանչյուր օրվա ձեռք բերած գիտելիքի հիման վրա մասնակիցն օրվա վերջում կատարելու է խմբային կամ անհատական աշխատանք՝ կոնկրետ բժշկական հաստատության կամ նրա ստորաբաժանման օրինակով։

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք բերած գիտելիքի հիման վրա կարողանալու են՝

  • ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության կամ դրա որևէ ստորաբաժանման զարգացման ռազմավարությունը, իրականացվող գործընթացները,
  • կառավարել բժշկական կազմակերպության ֆինանսները,
  • ունենալու են հնարավորություն միջազգային չափորոշիչներն ու որակի տարբեր համակարգերի ցուցիչները կիրառելու տարբեր մակարդակների կառավարման գործընթացում,
  • ստանալու են խթան և գործիքակազմ՝ իրենց կազմակերպությունում հիմնավոր փոփոխություններ կատարելու,
  • մշակելու մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և պացիենտակենտրոն բժշկական կենտրոնի քաղաքականություն,
  • առաջնորդելու են այդ ռազմավարությունն ու հետևելու են ճիշտ և գրագետ կատարմանը։

Ստաժի մեջ ներառվում է նաև դիմորդի՝ կլինիկական օրդինատուրայում սովորելու ժամանակահատվածը։ Դասընթացը կազմակերպվում է տնտեսագիտական մայր բուհում, վարելու են ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները։

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ՝

  • ՀՊՏՀ
  • Ազգային բժշկական պալատ

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝

  • Մեկնարկը՝ 3 դեկտեմբերի 2021թ.
  • Ավարտը՝ 5 փետրվարի 2022 թ.

Ծրագիրն իրականացվելու է յուրաքանչյուր շաբաթ` ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 16.00-20.00-ն:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝

  1. Առողջապահության կառավարում
  2. Ռազմավարական կառավարումն առողջապահական կազմակերպությունում
  3. Առաջադեմ կառավարում
  4. Գործընթացների կառավարում
  5. Ֆինանսների կառավարումն առողջապահության ոլորտում
  6. Մարքեթինգի կառավարում և ՍՄՄ
  7. Ներհիվանդանոցային վարակների կառավարում
  8. Մարդկային ռեսուրսների կառավարում
  9. Բժշկական որակ և հիվանդանոցների հավատարմագրում

ԾՐԱԳՐԻ ԼԵԶՈՒՆ՝
Հայերեն

ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝
Բարձրագույն կրթություն կամ բարձրագույն բժշկական կրթություն

ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ՝
Դիմում ռեկտորի անունով
Բարձրագույն կրթության կամ բարձրագույն բժշկական կրթության դիպլոմի պատճեն
Մեկ խմբում առավելագույն մասնակիցների թվաքանակը՝ 25 անձ

ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ՝ 100.000 ՀՀ դրամ
Հետադարձ կապի հեռախոսահամարն է՝ 043 007107:

Գրանցվել կարող եք այստեղ։