Մեկնարկել է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը
Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից, ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:
Սույն փաստաթուղթը ներկայացնում է, թե որ ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման իրավունքից:
Հիշեցնում ենք նաև, որ պետության կողմից ըստ առաջադիմության ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման հավակնող և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողները, ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողները, մարտական գործողություններին մասնակցած ուսանողները, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով սովորող՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներն անհրաժեշտ փաստաթղթերը նույնպես պետք է ներկայացնեն մինչև 01.10. 2022թ.:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ավելի մանրամասն տեղեկություն ստանալ ֆակուլտետների դեկանատներում: