Մեկնարկում է փորձառության գործընթացը. հարկավոր է ընտրել փորձառության վայրը

18.12.2020
Դիտումների քանակ՝ 3060

Ավարտական կուրսերի սիրելի՜ ուսանողներ, https://moodle.asue.am կայքի Ձեր անձնական հաշիվներում արդեն հայտնվել է ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառության վայրեր ընտրելու հնարավորությունը։

Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից հայտնում են, որ մինչև փորձառության վայրի ընտրությունը անհրաժեշտ է անպայման ծանոթանալ փորձառության ուղեցույցին, որտեղ մանրամասն նկարագրված է փորձառության կազմակերպման գործընթացը։

Բացի այդ, կայքում կարող եք գտնել նաև ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների մասին հակիրճ տեղեկատվություն գործունեության հիմնական ոլորտների, ինչպես նաև առանձին կազմակերպություններում փորձառության ընտրության կարգի և ակնկալվող վերջնարդյունքների վերաբերյալ: Փորձառության վայրերի ընտրությունն անհրաժեշտ է իրականացնել մինչև դեկտեմբերի 25-ը:

Փորձառության գործընթացի կազմակերպման մասին մանրամասները և անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի նորաստեղծ` «Աշխատանք և փորձառություն» բաժնում: