Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի ռեկտորը՝ ՀՊՏՀ-ում

16.06.2022
Դիտումների քանակ՝ 678

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում, հունիսի 17-ին, ժամը 15:00-ին «Թվային տնտեսության զարգացման հիմնական միտումները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր, Պոմպեու Ֆաբրա համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը։