Հայտնի է ՀՊՏՀ աշխատակազմի ամենամյա արձակուրդի ժամանակացույցը
ՀՊՏՀ ՄՌԿ բաժինը ներկայացնում է համալսարանի անձնակազմի 2021-2022 թթ․ ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակացույցը։
Ի գիտություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատողների՝
ներկայացվում է համալսարանի ռեկտորի 2022 թվականի հունվարի 03-ի Nօ_ՄՌԿ /02–Ա հրամանով հաստատված՝ համալսարանի աշխատողների 2021-2022 թվականների ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցը՝ ըստ անձնակազմի տարակարգերի.
1. Համալսարանի ակադեմիական կազմի (ամբիոնի վարիչ, դասավանդողներ) ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 07.07.2022 թվականից մինչև 24.08.2022 թվականը ներառյալ:
Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2022 թվականի օգոստոսի 25-ը:
2. Համալսարանի ֆակուլտետների դեկանների, վարչական ստորաբաժանումների ղեկավարների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 11.07.2022 թվականից մինչև 12.08.2022 թվականը ներառյալ:
Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2022 թվականի օգոստոսի 15-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):
3. Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալների, ֆակուլտետների և ամբիոնների ուսումնաօժանդակ կազմի, վարչական ստորաբաժանումների աշխատակիցների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 18.07.2022 թվականից մինչև 12.08.2022 թվականը ներառյալ:
Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2022 թվականի օգոստոսի 15-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):
4. Համալսարանի գրադարանի աշխատակիցների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 11.07.2022 թվականից մինչև 12.08.2022 թվականը ներառյալ:
Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2022 թվականի օգոստոսի 15-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):
** Լրացուցիչ տեղեկատվություն
Համալսարանի արխիվը փակ է լինելու 11.07.2022-12.08.2022 թվականը ներառյալ: