ՀՊՏՀ-ում մեկնարկում է «Հանրային գնումների համակարգը ՀՀ–ում» խորագրով երկրորդ դասընթացը

13.10.2021
Դիտումների քանակ՝ 967

Նոյեմբերի 16-ին ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի կողմից կմեկնարկի «Հանրային գնումների համակարգը ՀՀ–ում» խորագրով երկրորդ դասընթացը։

Ծրագրի անվանումը՝

«Հանրային գնումների համակարգը ՀՀ–ում» (գնումների գործընթացի կազմակերպման մասնագետների դասընթաց)։

Դասընթացի նկարագիրը՝

Հանրային գնումների (ՀԳ) կայուն համակարգի ձևավորումը և զարգացումը բոլոր ժամանակների, պետությունների, պետական և տեղական իշխանությունների համար տնտեսական կայունության ապահովման, համախմբված բյուջեի կապիտալ ծախսերի բաշխման և վերաբաշխման գործընթացի արդյունավետության ապահովման գրավականներից է։

Դասընթացին ստացած գիտելիքները, մասնագիտական հմտությունների ձեռքբերման և ամրապնդման, գործնական օրինակների քննարկումը և գնման ձևերի փորձարկումը մասնակիցներին հնարավորություն կտան արդյունավետ կերպով կիրառելու հանրային գնումների համակարգի հմտությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տարբեր մակարդակներում, տարբեր ոլորտներում, ինչպես նաև մասնավոր հատվածում։

Դասախոսությունները կվարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Պետական գնումների փորձագետների միություն» ՀԿ–ի նախագահ, միջազգային և պետական գնումներում 12 տարվա փորձ և որակավորում ունեցող փորձագետ, ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու Գայանե Գաբրիելյանը:

Դասընթացի մանրամասները՝

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • կունենան գիտելիքներ հանրային գնումների պլանավորման փուլի վերաբերյալ,
  • ձեռք կբերեն գնումների պլանի, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու բավարար հմտություններ,
  • կկարողանան կազմել և գնահատել գնումների կազմակերպման փուլում մշակվող և հաստատվող գնման հայտեր,
  • կծանոթանան մրցույթ իրականացնելու համար անհրաժեշտ օրինակելի ձևերին, ինչպես նաև մասնակիցներին կտրամադրվեն հրապարակված օրինակելի ձևերի բացակայող փաթեթը,
  • կունենան գիտելիքներ գնումների պայմանագրի կնքման փուլի վերաբերյալ,
  • կտիրապետեն գնումների պայմանագրի կազմման և դրանում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին,
  • կծանոթանան գնումների ներկայիս օրենսդրական համակարգին և դրանում նախատեսվող փոփոխություններին,
  • կկարողանան մշակել ապրանքների, ծառայությունների և աշխատանքների, «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրեր։

Դասընթացը նախատեսված է՝

  • հանրային հատվածի մասնագետների,
  • գնումների որակավորում ստանալ ցանկացողների,
  • գնումների համակարգողների,
  • բակալավրի ավարտական կուրսերի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների,
  • մասնավոր հատվածի կազմակերպությունների,
  • բոլոր նրանց համար, ովքեր ունեն հանրային գնումներին առնչվող պարտականություններ կամ ցանկանում են մասնակել մրցութային գործընթացների։

Դասընթացի ավարտին թեստավորման 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր։

Դասընթացի արժեքը՝

46 000 ՀՀ դրամ, ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար զեղչ՝ 30%, շրջանավարտների համար՝ 10%։

Դասընթացի տևողությունը՝

18 ժամ, 9 հանդիպում, երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 18։30-ին։
Գրանցման հղումն՝ այստեղ։