Հայտնի է աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստման դասընթացի ծրագիրը

07.10.2019
Դիտումների քանակ՝ 914

Հոկտեմբերի 22-ին ՀՊՏՀ-ում մեկնարկող «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում» դասընթացը հագեցած է լինելու. աշխատանքային օրենսդրության առավել կիրառական կարգավորումների ներկայացում, հարց ու պատասխան, մասնակիցներին հանձնարարված գործնական առաջադրանքների կատարմանը վերաբերող խնդիրների քննարկում և այլն: Վերապատրաստման դասընթացի շրջանակներում արծարծվող հիմնական թեմաներին կարող եք ծանոթանալ ծրագրից, որը տրամադրել է դասընթացի կազմակերպիչ ստորաբաժանումը՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:

Հիշեցնենք, որ նշված դասընթացը վարելու է աշխատանքային օրենսդրության մասնագետ, տնտեսագիտության թեկնածու, իրավագետ Թադևոս Ավետիսյանը:

Դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, որոնք իրականացնում են աշխատողների աշխատանքի կազմակերպման և անձնակազմի կառավարման գործառույթներ: Այն հնարավորություն կտա զարգացնել աշխատանքային հարաբերությունների օրենսդրական կարգավորմանը և գործնականում այդ հարաբերությունների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացի մասին ՀՊՏՀ պաշտոնական կայքում ավելի վաղ հրապարակված հայտարարությանը ծանոթացեք այստեղ: