Թրեյնինգի հրավեր
15.11.2018
Դիտումների քանակ՝ 894
ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը, ուսանողների մասնագիտական-գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում, նոյեմբերի 16-ին կազմակերպում է «Վաճառքի հմտություններ, հաճախորդների սպասարկման ստանդարտներ» թեմայով հանդիպում-թրեյնինգ: Բանախոսը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության (Ռոստելեկոմ Հայաստան) մանրածախ վաճառքի դեպարտամենտի ղեկավար Դավիթ Սահակյանն է։ Հանդիպումը տեղի կունենա 14:00-ին, ՀՊՏՀ 4-րդ մասնաշենքի (մարքեթինգի ֆակուլտետ) 310 լսարանում:
Իրադարձության մասին տեղեկատվությունը հասանելի է նաև այստեղ: