Միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հրավեր Կվիձինի Պովիսլանսկի համալսարանից

01.11.2023
Դիտումների քանակ՝ 659

Հայաստանի պետական տնտեսագիտական և Կվիձինի Պովիսլանսկի (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում Կվիձինի Պովիսլանսկի համալսարանը ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին հրավիրում է մասնակցելու «Միջազգայնացման լավագույն փորձը» խորագրով միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2024 թ․ մայիսի 22-26-ը։

ՀՊՏՀ ակադեմիական աշխատակիցները վերապատրաստման հագեցած շաբաթին մասնակցելու արդյունքում հնարավորություն կստանան փոխանակելու իրենց փորձը, դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն և համատեղ ծրագրերը, ձեռք բերելու նոր գիտելիք, ինչպես նաև ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Ծրագրին մասնակցելու համար ակադեմիական աշխատակիցները մինչև ս․թ․ նոյեմբերի 12-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: