Ընդունվում են ուսման վարձի զեղչի դիմումները

03.02.2021
Դիտումների քանակ՝ 3543

ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչերի դիմումների ընդունման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը՝ ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 9-ը:

Սույն փաստաթղթում  կարող եք կարդալ, թե ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման իրավունքից ովքեր կարող են օգտվել:

Անհրաժեշտ փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր ֆակուլտետի դեկանատներում: