ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ մեկնարկել է «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակին» դիմելու հայտերի ընդունելությունը։ Մրցանակը նախատեսված է գնահատելու և ցուցադրելու «Կրթություն հանուն կայուն զարագացման» անհատների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից իրականացված նախաձեռնություններն ու ծրագրերը։
Ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով շարադրված աջակցման նամակ, որը կներառի՝ ընդհանուր տեղեկատվություն թեկնածուի և վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ, համառոտ տեղեկատվություն թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների մասին և մրցանակի նպատակների իրականացման գործում թեկնածուի ներդրման նկարագրություն։
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://en.unesco.org/prize-esd կայքէջից։
Հայտերը անհրաժեշտ է մինչև մարտի 14-ը ուղարկել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի՝ intofficeasue@gmail.com էլ-փոստին՝ վերնագիր դաշտում նշելով «ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակ»։ Վերջնաժամկետից ուշ ուղարկված դիմում-հայտերը, ինչպես նաև ծրագրի կայքի միջոցով ինքնաառաջադրված հայտերը չեն դիտարկվելու։