Թարմացում․ դիմումների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 30-ը
13.05.2021
Դիտումների քանակ՝ 1233
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2021-2022 ուսումնական տարվա համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ․ սեպտեմբերից առաջին կուրսում սովորել պատրաստվող, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողները, այդ թվում` և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ ուսանողներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2021 թ․ ապրիլի 6-ից մինչև մայիսի 30-ը լրացնել կրթաթոշակի հայտը։