Մրցույթ՝ դեկանի և ամբիոնի վարիչի թափուր տեղերի համար

21.12.2021
Դիտումների քանակ՝ 1397

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար.

Ֆակուլտետի դեկան

  1. Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
  2. Ֆինանսական ֆակուլտետ

Ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության դոկտորի կամ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 10 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

  • դիմում ռեկտորին,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

ֆակուլտետի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Ամբիոնի վարիչ

  1. Միկրոէկոնոմիկայի ամբիոն
  2. Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն
  3. Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոն

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ամբիոնի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

  • դիմում ռեկտորին,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
  • ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի հունվարի 19 ներառյալ: Դիմումներն ու փաստաթղթերը սահմանված ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:

Մրցույթը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հասցե՝ Նալբանդյան 128, կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ, մեծ դահլիճ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը։