Թափուր աշխատատեղեր՝ «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ից

30.08.2018
Դիտումների քանակ՝ 3434

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնից տեղեկացնում են, որ «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում առկա են թափուր աշխատատեղեր: Հայտարարությունների տեքստերը՝ ուղիղ մեջբերմամբ՝ ստորև:
Պրեմիեր Ֆուդս ՍՊԸ-ն փնտրում է
Առևտրի ներկայացուցիչ

Աշխատանքի նկարագրություն՝
Նոր հաճախորդների ներգրավում,
Ապրանքի ներկայացում վաճառքի կետերում,
Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում,
Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման ապահովում,
Իր հաճախորդներից պատվերների ընդունում,
Հետևել իր մատակարարման աշխատանքի արդյունավետ իրականացմանը,
Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում:
Պահանջվող որակներ՝
B,C վարորդական իրավունք,
Բարձրագույն կրթություն,
Թիմում աշխատելու ունակություն,
Պատասխանատու, ազնիվ, արագաշարժ:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ռեզյումեն ուղարկել hr@premierfoods.am էլեկտրոնային հասցեին:
Վաճառքների համակարգող
Կարող են դիմել նաև ուսանողներ !!!
Պրեմիեր Ֆուդս ՍՊԸ
Աշխատանքի նկարագրություն՝
Իրականացնել ծրագրային գործողություններ, որոնք առնչվում են կազմակերպության պահեստի ապրանքաշրջանառության հետ, վաճառքների վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում:
Հիմնական պարտականություններ՝
- Վաճառքի ընթացիկ տեմպերի վերլուծության իրականացում և վերջինիս արդյունքների մասին վաճառքի թիմին ժամանակին իրազեկում,
-Պահեստի շարժի վարում,
-Պատվերների կազմավորում
-Ապրանքաուղեկցող փաստաթղթերի կազմում
-Հաշվետվությունների պատրաստում և վերլուծություն
Պահանջվող որակներ՝
-Բարձրագույն կրթություն
-Համակարգչային գիտելիքներ/Excel-ի իմացություն/, 1C, e-invoicing
-Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
-Ակտիվ, արագաշարժ, եռանդուն
-Փոփոխվող միջավայրին հեշտությամբ ադապտացվող
-Արագ սովորելու, յուրացնելու ունակություն և պատրաստակամություն
-Ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվող:
Հետաքրքրված անձինք իրենց ռեզյումեն կարող են ուղարկել hr@premierfoods.am . Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն միայն այն դեպքում,եթե համապատասխանում եք նշված պահանջներին:
Ժամերը ՝ 11:00-20:00
Պրեմիեր Ֆուդս ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Նեսթլեի, Բալթիկայի և Մակֆայի պաշտոնական ներմուծողը ՀՀ-ում, փնտրում է Մերչընդայզերների
Աշխատանքային պարտականություններ՝
Կազմակերպել խանութներում և այլ վաճառակետերում մերչընդայզինգ ` համաձայն ընկերության չափանիշների;
Վաճառակետերում իրականացնել և ժամանակին տեղաբաշխել Պրոմո ակցիաներ;
Վաճառակետերում վերահսկել մատակարարումը;
Կազմակերպել և վերահսկել մարքետինգային սարքավորումների արդյունավետ օգտագործումը վաճառակետերում;
Խորհրդատու/ուղղորդող գործընկերներ առևտրային տարածքի արդյունավետ օգտագործման համար;
Ընկերության ապրանքների որակի վերահսկում ` համաձայն չափանիշների / ժամկետ, փաթեթավորում և այլն/:
Պահանջվող որակներ՝
Բարձրագույն կրթություն,
Հայերեն,ռուսերեն լեզուների իմացություն,
Թիմում աշխատելու ունակություն,
Ակտիվ, արագաշարժ, պատասխանատու:
Անձնական մեքենայի առկայություն:
Հետաքրքրված անձինք կարող են ռեզյումե ուղարկել hr@premierfoods.am էլեկտրոնային հասցեին: