Թափուր հաստիքների մրցույթ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

29.10.2024
Դիտումների քանակ՝ 232

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար․

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

Ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության դոկտորի կամ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 10 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

1) դիմում ռեկտորին,
2) քաղվածք աշխատանքային գրքույկից,
3) ինքնակենսագրություն,
4) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
5) ֆակուլտետի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչ

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

1) դիմում ռեկտորին,
2) քաղվածք աշխատանքային գրքույկից,
3) ինքնակենսագրություն,
4) գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
5) տպագրված (հրատարակված) գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակ,
6) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
7) ամբիոնի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 29 ներառյալ, ժամը 9:30-17:00-ն:

Դիմումներն ու փաստաթղթերը սահմանված ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք.Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:

Մրցույթը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հասցե՝ ք.Երևան, Նալբանդյան 128, կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: