Հայտնի են արձակուրդի օրերը
Ի կատարումն համալսարանի ռեկտորի 2018թվականի հունվարի 15-ի հմ. 01-Ն հրամանով հաստատված ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցի, անձնակազմի կառավարման բաժնից տեղեկացնում են՝
1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 06.07.2018թվականից մինչև 23.08.2018թվականը ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018թվականի օգոստոսի 24-ին:
2. Համալսարանի ղեկավար կազմին, ֆակուլտետների դեկաններին, ստորաբա-ժանումների ղեկավարներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 16.07.2018թվականից մինչև 17.08.2018թվականը ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018թվականի օգոստոսի 20-ին:
3. Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալներին, ուսումնաօժանդակ կազմին և այլ ստորաբաժանումների աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 23.07.2018թվականից մինչև 17.08.2018թվականը ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018թվականի օգոստոսի 20-ին:
4. Համալսարանի գրադարանի աշխատակիցներին ամենամյա արձակուրդ տրամադրվում է 16.07.2018թվականից մինչև 17.08.2018թվականը ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 2018թվականի օգոստոսի 20-ին:
Ի գիտություն սովորողների և շրջանավարտների լրացուցիչ հայտնում են, որ ամառային արձակուրդներով պայմանավորված, ըստ ներկայացվող ժամանակացույցի փակ են լինելու հետևյալ բաժիննները՝
1) գրադարան՝ 23.07.2018թվականից մինչև 20.08.2018թվականը,
2) ուսումնական բաժին՝ 23.07.2018թվականից մինչև 20.08.2018թվականը,
3) արխիվ՝ 30.07.2018թվականից մինչև 20.08.2018թվականը: