Լեհաստանում կայանալիք միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն
Հայաստանի պետական և Վարշավայի (Լեհաստան) տնտեսագիտական համալսարանների միջև կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում վերոնշյալ համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2023 թ․ հունիսի 19-23-ը։
ՀՊՏՀ անձնակազմի վարչական աշխատակիցները վերապատրաստման շաբաթի ընթացքում հնարավորություն կստանան փոխանակելու իրենց փորձը, դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն ու համատեղ ծրագրերը։ Հագեցած մեկ շաբաթը մասնակիցներին նաև հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների մասնակիցների հետ։
Ծրագրին մասնակցելու համար վարչական աշխատակիցները մինչև ս․թ․ ապրիլի 26-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: