Վիզեգրադյան ֆոնդը հետազոտողներին առաջարկում է կրթաթոշակներ

20.02.2019
Դիտումների քանակ՝ 1078

Միջազգային Վիզեգրադյան ֆոնդը առաջարկում է մագիստրոսական և հետմագիստրոսական կրթաթոշակներ ուսանողներին/հետազոտողներին, ովքեր Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցոգովինայի, Վրաստանի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի կամ Ուկրաինայի քաղաքացիներ են։ Կրթաթոշակը հանարավորություն է տալիս ուսումնառել Վիզեգրադյան խմբի (Չեխիա, Հունգարիա, Լեհասան, Սլովակիա) երկրներում։
Ուսանողները/հետազոտողները կարող են ուսումնառության/հետազոտության համար դիմելՎիզեգրադյան խմբի երկրների ցանկացած ակրեդիտացված բարձրագույն ուսումնական հաստատություն։
Ծրագրի, դիմում-հայտերի, վերջնաժամկետի, կրթաթոշակի չափի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։