Viva University‒2023 ծրագիրը կներկայացվի ՀՊՏՀ-ում

15.05.2023
Դիտումների քանակ՝ 407

Հարգելի՛ ուսանողներ, մայիսի 16-ին` ժամը 12։30-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում տեղի կունենա հանդիպում «Վիվա-ՄՏՍ» ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները կտեղեկացվեն Viva University‒2023 պրակտիկայի նորարարական ծրագրի մասին։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ։

Բաց մի՛ թողեք այս հրաշալի հնարավորությունը: