«Կամավորություն. Նոր Սկիզբ». մեկնարկում է նախագծի 5-րդ փուլը

26.04.2019
Դիտումների քանակ՝ 1245

Հայ կամավորների բանկից հայտնում են, որ ապրիլի 27-ին և 28-ին կիրականացվի «Կամավորություն. Նոր Սկիզբ» նախագծի 5-րդ փուլը՝ նոր խմբի համար:

Նախագիծը նպատակ ունի երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիք և հմտություններ, որոնք կօգնեն նրանց ավելի հեշտ և արդյունավետ ներգրավվել կամավորական աշխատանքներում նաև տեղյակ լինել իրենց ու կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպության իրավունքներից և պարտավորություններից: Նախագիծը կիրականացվի երկու փուլով. 1-ին փուլ՝ երկօրյա դասընթաց հետևյալ թեմաներով. Ապրիլի 27՝ ժամը 11:00-15:00

  • Կամավորություն
  • Թիմային աշխատանք
  • SMM (ՍՄՄ) բազային գիտելիքներ

Ապրիլի 28՝ ժամը 11:00-15:00

  • Հաղորդակցություն
  • CV & հարցազրույց
  • Փորձառու կամավորները կկիսվեն իրենց փորձով

Մանրամասներին ծանոթացեք այստեղ: