Կամավորների դոնորագրում ՀՊՏՀ-ում

27.11.2018
Դիտումների քանակ՝ 859

Հարգելի ՀՊՏՀ-ականներ, դասախոսներ և ուսանողներ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը, որը ստեղծվել է Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար, տարեցտարի ավելացնում է կամավոր դոնորների քանակը: Դոնորագրվելը, ինչպես նշում են կազմակերպությունում, անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել մեկ կյանք: Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, լրացնել հարցաթերթիկ,կամավորության սկզբունքով հանձնել 3 մլ արյուն:
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները կանցկացնեն սեմինար, այնուհետև կամավորության սկզբունքով կկազմակերպվի դոնորագրումը: