Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

01.11.2024
Դիտումների քանակ՝ 279

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը 2024 թ. նոյեմբերի 4-10 հայտարարում են «Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում» և հրավիրում են ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու նախաձեռնությանը։

Մեդիագրագիտության շաբաթը կրթության ոլորտի կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն է տալիս, օգտվելով առկա կրթական ռեսուրսներից, միջոցառումներ ու դասեր անցկացնելու, մասնակցելու առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակելու և իրականացնելու կրթական նախագծեր՝ նոր չափորոշչին համապատասխան մեդիագրագիտությունն ինտեգրելով կրթությանը։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։ Հայաստանում մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն յոթերորդ տարին, այս տարի՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։