Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում

27.10.2022
Դիտումների քանակ՝ 795

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2022 թ․ նոյեմբերի 7-13-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում և ՀՀ բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին հրավիրում միանալու շաբաթվան։

Մեդիագրագիտությունն այն ուղեցույցն է, որ կարող է օգնել մեզ հասկանալ ինֆորմացիոն հոսքերը, ճանաչել որակյալ լրագրությունը, հետևել մեր թվային վարքին ու մեդիա հիգիենային՝ օգնելով ինքներս մեզ ու ուրիշներին փաստերի վրա հիմնված դատողություններ անել, ազատորեն քննարկել խնդիրները և տեղ հասցնել մեր ասելիքը՝ առանց վիրավորանքի ու ատելության, խուսափել ծուղակներից, վտանգներից, չտրվել քարոզչությանն ու կեղծիքին։

Մեդիագրագիտության շաբաթվա վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։