Աշխատանքի և պրակտիկայի առաջարկներ՝ ՀՊՏՀ ուսանողներին

20.05.2019
Դիտումների քանակ՝ 2147

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը հանդես է գալիս ուսանողներին ուղղված աշխատանքի և պրակտիկայի հայտարարություններով:

«Ռոստելեկոմ նոր հնարավորություններ ուսանողների համար 5» ծրագրին կարող են մասնակցել բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն առաջարկում է հաշվապահի/հաշվետարի պրակտիկայի կազմակերպում: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Elitar travel ընկերությունը փնտրում է ներգնա տուր մենեջերի անգլախոս օգնականի: Մանրամասները հասանելի են այստեղ: