«Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողով-2023»-ին մասնակցելու բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

03.11.2023
Դիտումների քանակ՝ 1432

Kotler Impact-ը, AWE Consulting-ը Greenlight Marketing Agency-ի, Infinite Consulting-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերով ՀՀ-ում սովորող ուսանողներին հնարավորություն կընձեռի մասնակցելու «Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողով-2023»-ին (WMS 2023)։ Մասնակցության համար անհրաժեշտ թվային ID-ները ստանալու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով (գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 6-ը, ժամը 12․00-ն է), իսկ ID-ն ստանալուց հետո հարկավոր է մուտք գործել https://worldmarketingsummit.org կայք և գրանցվել այդ ID-ով։ Գիտաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 6-7-ը՝ 48 ժամ, ուղիղ հեռարձակմամբ։ Մեկնարկը նոյեմբերի 6-ին, ժամը 16․00-ին է։

«Շուկայավարման համաշխարհային գագաթնաժողով-2023» միավորելու է ավելի քան 200 խոսնակների կորպորատիվ, ակադեմիական և հասարակական ոլորտներից: WMS-ը գլոբալ միջոցառում է, որին մասնակցում են վարչապետներ, պետությունների նախագահներ և նախարարներ, մարքեթինգի և բիզնեսի առաջատար առաջնորդներ, համաշխարհային գուրուներ և գործադիր տնօրեններ:

Նախաձեռնության բոլոր մանրամասները կարող եք տեսնել կից հայտարարության մեջ։