Ամառային դպրոց՝ Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանում

01.04.2021
Դիտումների քանակ՝ 1145

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Յաշիի Ալեկսանդրո Յոհան Կուզայի համալսարանը 2021 թվականի հուլիսի 5-16-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպում է 4-րդ JASSY (a Journey through life and hArd sciences, economicS, Social sciences and the tourism industrY) ամառային դպրոցը։

Ակադեմիական անձնակազմը, շրջանավարտները և երիտասարդ մասնագետները կկարողանան միանալ սոցիալ-մշակութային խթանող ուսուցման փորձին, որը նրանց համար կլինի զարգացման մեծ հնարավորություն ինչպես անձնական զարգացման, այնպես էլ հումանիտար գիտությունների, ֆինանսների, ռիսկերի կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում։

Ակադեմիական ծրագրից բացի, JASSY-ն ներառում է ամենօրյա ժամանցային միջոցառումներ, որոնք ուղղված են մասնակիցների հաղորդակցման և այլ՝ ոչ մասնագիտական հմտությունների զարգացմանը։

JASSY ամառային դպրոցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է տեսնել այստեղ: