Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում հաշվապահի

03.12.2020
Դիտումների քանակ՝ 2852

ՀՊՏՀ աշխատաշուկայի եւ շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը ներկայացնում է աշխատանքի հերթական հայտարարությունը։ Գործատու՝ Yeremyan Projects/ Երեմյան Փրոջեքթս Աշխատանքի անվանում՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝

  • Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ,
  • Կազմել նյութածախսի հաշվետվություններ՝ հիմք ընդունելով ինքնարժեքի հաշվառման բաժնի կողմից տրամադրված տվյալները,
  • Կատարել աշխատավարձի հաշվարկ,
  • Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
  • Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները,
  • Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը:

Պահանջվող որակավորումներ՝

  • Առնվազն երեք տարվա հաշվապահական փորձ,
  • Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն,
  • MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն,
  • Ուշադրություն, կենտրոնացում,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսակայունություն,
  • Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն,
  • Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է:

Դիմելու կարգը ՝

Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը (Հաշվապահ), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք: Վերջնաժամկետը՝ 31.12.2020