ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ է ընդունվել 397 դիմորդ. ցուցակներն առցանց են

16.08.2022
Դիտումների քանակ՝ 13121

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2022-2023 ուստարվա ընդունելության արդյունքներով՝ 540 դիմորդից ընդունվել է 397-ը. անվճար ուսուցմամբ՝ 75-ը, վճարովի ուսուցմամբ՝ 322-ը։

Նշենք, որ այս տարի ամենաբարձր մրցակցությունը եղել է մենեջմենթ (կառավարում), ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և բանկային գործ մասնագիտությունների գծով։

Մրցույթի արդյունքներն առկա են ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Քոլեջ ընդունվածների ցուցակները, որոնք տրամադրել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, կգտնեք այստեղ, քոլեջի նախնական (մասնագիտական) կրթական ծրագրով ընդունվածների ցանկը` այստեղ: