ՀՊՏՀ գրադարանը համալրվել է. 40 անուն նոր մասնագիտական գրականություն

Դիտումների քանակ՝ 1064

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունից՝ ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը, դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից, ՀՊՏՀ գրադարանի լավ բարեկամ Ներսես Հայրապետյանի նախաձեռնությամբ, Տնտեսագիտական մայր բուհին է նվիրաբերել 40 անուն անգլերեն մասնագիտական գրականություն («Toefl IBT 2017 edition», «Catitalism without capital»,«Information systems for Knowlendge Managment» և այլն):
«Սա նշված կենտրոնի թվով երկրորդ նվիրատվությունն է մեր գրադարանին: Շնորհակալ ենք պարոն Հայրապետյանին և հուսով ենք, որ համագործակցությունը շարունակական կլինի: Նոր գրքերի մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գրադարան» բաժնում և գրադարանի ֆեյսբուքյան էջում»,- մեզ հայտնեց տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին