ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Աննա Ավետիսյան

21.03.2024
Դիտումների քանակ՝ 321

«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ավետիսյանն է։

Ուսումնառությանը զուգահեռ Աննան որպես հաշվապահ է աշխատում Accounting Time հաշվապահական և ֆինանսական/հարկային խորհրդատվական ընկերությունում: Հանդիսանալով Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակակիր՝ զբաղվում է նաև ակտիվ կամավորական աշխատանքով, որը հնարավորություն է տալիս ունենալու հագեցած ուսանողական առօրյա։

asue.am-ի հետ զրույցում Աննան նշեց․ «Կարիերայի առաջխաղացման ճանապարհին հիասթափությունները և ձախողումները անխուսափելի են, պետք է միշտ դրականը փնտրել նույնիսկ այդ անհաջողությունների մեջ, չհանձնվել և գնալ նպատակի հետևից»։

Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։