ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Աննա Կիրակոսյան

13.07.2023
Դիտումների քանակ՝ 1052

«ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից» շարքի շրջանակում ներկայացնում ենք ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի շրջանավարտ, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակից Աննա Կիրակոսյանին։

-Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

-Բուհական համակարգում ստացած գիտելիքներիս շնորհիվ համատեղությամբ աշխատում եմ ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում և տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնում՝ որպես ասիստենտ, փորձում գիտելիքներս փոխանցել ուսանողներին:

-Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը:

-Աշխատում եմ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և բոլոր կրթաձևերի ուսանողների հետ: Համակարգչային քննությունների անցկացման ժամանակ ուսանողների հետ զուգահեռ ապրում եմ բոլոր էմոցիաները:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Հետաքրքրություններս են ճամփորդությունը, երաժշտությունը, թատրոնը և գրքերը:

-Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

-Ամենամեծ երազանքս խաղաղություն և ամուր սահմաններ ունենալն է:

-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

-Դրական աշխատանքային միջավայրը և թիմային աշխատանքը: Պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես, հավատալ ինքդ քեզ և համառորեն աշխատել: Ինչպես Թոմաս Էդիսոնն է ասել՝ հաջողության ամենափորձված ճանապարհը շարունակաբար ևս մեկ անգամ փորձելն է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

-Շնորհավորում եմ առաջին կուրսեցիներին ՀՊՏՀ ընդունվելու առիթով: Կյանքի այս կարևորագույն խաչմերուկում ուզում եմ մաղթել, որ ոչ մի րոպե չկորցնեն, ամբողջովին նվիրվեն ՀՊՏՀ-ում կրթվելու հիրավի մեծ ու պատասխանատու գործին:

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ-ում ձեր կրթությունը լինելու է գիտելիքաշատ և կարիերայի մեծ հնարավորություններով: