Փառավոր հերոսների կողքին ՀՊՏՀ-ականի ևս մեկ անուն

08.10.2020
Դիտումների քանակ՝ 3897

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված քաջարի մարտիկների շարքում է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության (հեռակա) առաջին կուրսի ուսանող Հայկ Արթիկի Եղիազարյանը։

Ինչպես asue.am-ին տեղեկացրեց ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը, Հայկ Եղիազարյանը (ծնվել է 13.07.2000թ) Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 հունվարին։

Նարեկ Կեսոյանը իր և ֆակուլտետի աշխատակազմի անունից ցավակցություն հայտնեց ուսանողի ընտանիքին և նշեց, որ Հայկ Եղիազարյանը, թեև հեռակայում էր սովորում, սակայն աչքի էր ընկնում պարտաճանաչությամբ, հայրենասիրությամբ։ «Նա բացառիկ անձնավորություն էր, և՛ սովորում էր, և՛ աշխատում էր, և՛ նաև փառքով մեկնեց բանակ՝ ծառայության։ Նա մեր բոլորի համար լավ ուսանողի, լավ քաղաքացու, հայրենասեր մարդու հրաշալի օրինակ էր»,- ասաց ֆակուլտետի դեկանը։

Հավերժ խոնարհում մեր հերոսների հիշատակին։

ՀՊՏՀ կոլեկտիվը և ուսանողությունը հպարտանում է իր հերոս ուսանողներով։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին