Այսօր ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի ծննդյան տարեդարձն է
30.03.2024
Դիտումների քանակ՝ 463
Հարգարժա΄ն Արմեն Վարդանի Գրիգորյան,
ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առիթով, մաղթում ամուր առողջություն ու անսպառ եռանդ, անձնական ու աշխատանքային հաջողություններ և կյանքի նորանոր արգասաբեր տասնամյակներ։
Օրեր առաջ ստանձնելով մեր համալսարանի ղեկավարման պատասխանատվությունը՝ Դուք ևս մեկ անգամ հավաստեցիք Ձեր պատրաստակամությունը անմնացորդ ծառայելու կրթության և գիտության զարգացմանը, սերունդների դաստիարակությանը։
Թույլ տվեք մաղթել Ձեզ նաև ուժ, լավատեսություն, նորանոր ձեռքբերումներ՝ մեծ ջանքեր ու նվիրում պահանջող այս ասպարեզում, և, իհարկե, թիմային համախմբված աշխատանք, գաղափարական միասնություն, հարգանք ու սեր՝ ակադեմիական մեր մեծ ընտանիքում։