ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Աստղիկ Ստեփանյան

15.03.2024
Դիտումների քանակ՝ 402

«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Ստեփանյանն է, ով աշխատում է «էյ Ընդ Էլ Քոնսալթինգ» ՍՊԸ իրավաբանական խորհրդատվական ընկերությունում՝ որպես հաշվապահ։ Աստղիկը կարևորում է ակադեմիական կրթությունը, որի ընթացքում ստացած գիտելիքն օգտագործում է աշխատանքային գործունեության մեջ։

Մեզ հետ զրույցում Աստղիկը նշեց․ «Շատ կարևոր է, որ ուսումնական գործընթացի ամենասկզբից՝ ցածր կուրսերից, ուսանողները հնարավորություն ունենան իրենց փորձելու գործնական միջավայրում, ձեռք բերեն նոր հմտություններ, որոնք կնպաստեն հետագայում ավելի մրցունակ մասնագետ դառնալուն»։

Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։