«ՀՊՏՀ խաղեր-2018». կառավարման ֆակուլտետը՝ առաջատար. մարզական խաղերն ամփոփվել են (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 1104

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «ՀՊՏՀ խաղեր-2018» միջֆակուլտետային փառատոնի առաջին մասի՝ մարզական խաղերի արդյունքներն ամփոփվել են. առաջատարը կառավարման ֆակուլտետն է՝ 14 միավորով: Այսպիսով, անցկացվել է 8 առաջնություն՝ հրաձգության, սեղանի թենիսի, վոլեյբոլի աղջիկների, վոլեյբոլի տղաների, շախմատի, պարանի ձգման, ֆուտզալի, բազկամարտի:
Ինչպես մեզ տեղեկացրին ՈւԽ-ից՝ գալիք շաբաթ կմեկնարկի միջոցառման 2-րդ՝ մշակութային հատվածը, իսկ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 14-ին: Հիշեցնենք, որ ամենամյա փառատոնում, մարզական ու մշակութային մրցույթների արդյունքում որոշվում է լավագույն ֆակուլտետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին