ՀՊՏՀ շրջանավարտ, երիտասարդ գործարար Համլետ Խնկոյանը բանախոսեց ուսանողների համար

12.03.2021
Դիտումների քանակ՝ 1247

ՀՊՏՀ մագիստրոս, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2020 թ․ շրջանավարտ, “Big Projects” ընկերության հիմնադիր և տնօրեն Համլետ Խնկոյանը այսօր հարազատ բուհ էր եկել՝ իր հաջողության պատմությունն ու մասնագիտական ձեռքբերումները համալսարանականներին ներկայացնելու նպատակով։

«Մեծ միջոցառումների կազմակերպում և կառավարում» խորագրով հանդիպմանը մեր առաջավոր ու նպատակասլաց շրջանավարտը, իր օրինակը ներկայացնելով, խոսեց «զրո կետից» բիզնես հիմնելու առանձնահատկությունների, մոտիվացված ու ստեղծագործական մոտեցմամբ աշխատելու կարևորության, նախագծերի կառավարման հիմունքների մասին։

asue.am հետ զրույցում Համլետը նշեց, որ կարևոր է համարում իր համալսարանական ընկերներին ոգեշնչելն ու նրանց որոշակի գործնական հմտություն փոխանցելը, ինչպես նաև՝ այսօրվա այցի նպատակներից է կամավորների հավաքագրումը, որոնցից լավագույնները հետագայում “Big Projects” ընկերությունում աշխատանքի կանցնեն։

Իրավամբ, հանդիպումը ծառայեց ի սկզբանե սահմանված նպատակին՝ ուսանողներին ոգեշնչեց պրպտելու, նախաձեռնելու, ստեղծելու ու շարունակաբար սովորելու։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին