ՀՊՏՀ-ում հյուրընկալել են օտարերկրացի գործընկերների
Հունիսի 3-7-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՀՊՏՀ-ում էին Ալիտուսի կիրառական գիտությունների համալսարանի (Լիտվա) միջազգային կապերի և նախագծերի կենտրոնի ղեկավար Ռոզալիա Ռադլինսկաիտեն, միջազգային ուսանողների համակարգող Ինգա Նեցիունսկաիտե-Խանգուրան, մարդկային ռեսուրսների և փաստաթղթերի կառավարման դեպարտամենտի ղեկավար Ռոմենա Սերքսնիենեն, կիրառական գիտության և ոչ ֆորմալ/ֆորմալ կրթության կենտրոնի ղեկավար Լաիմա Ուրբոնիենը, ինչպես նաև Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարանի (Հունաստան) տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներ Գեորգիոս Գերոնիկոլոուն և Վասիլիոս Պլականդարասը։
Այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ են ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանի, շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, միջազգային կապերի բաժնի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ։ «Ամբերդի» գործունեության վերաբերյալ շնորհանդես է ներկայացրել ավագ հետազոտող Անի Խաչատրյանը։
Հյուրերի հետ համատեղ քննարկվել են բուհական կրթության զարգացման և միջազգայնացման հարցեր։
Մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում