ՀՊՏՀ-ն հյուրընկալել է Ալեքսանդար Էրցեգին

15.11.2021
Դիտումների քանակ՝ 839

Նոյեմբերի 8-12-ը ՀՊՏՀ-ում էր Օսիյեկի Յոսիպ Յուրայ Շտրոսմայերի համալսարանի (Խորվաթիա) պրոֆեսոր Ալեքսանդար Էրցեգը։ Այցն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում էր։

Ալեքսանդար Էրցեգը հանդիպում է ունեցել ՀՊՏՀ ներկայացուցիչների հետ, ծանոթացել բուհին։

Պրոֆեսորը նաև «Միջազգային ձեռնարկատիրություն» թեմայով առցանց դասախոսել է ՀՊՏՀ ուսանողների համար։

Այցի ընթացքում ձեռք են բերվել հետագայում ևս առցանց դասախոսությունների, համատեղ հետազոտությունների անցկացման պայմանավորվածություններ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունն ակտիվացնելու ուղղությամբ։

ՀՊՏՀ ֆոնդահայթայթման բաժնի աշխատակիցները Ալեքսանդար Էրցեգի հետ քննարկել են համատեղ դրամաշնորհային ծրագրերին դիմելու և մասնակցության հարցեր։