ՀՊՏՀ գիտական և վերլուծական պարբերականները հասանելի են Համահայկական թվանշային գրադարանում

23.06.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1439

ՀՊՏՀ գիտության բաժնից հայտնում են, որ «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ամբերդ» տեղեկագիրը ներառվել են Համահայկական թվանշային գրադարանում, ինչը նշանակում է, որ ՀՊՏՀ տնտեսագետ-գիտնականների և այլ ոլորտների հետազոտողների հրապարակումների թվային տարբերակները հասանելի կլինեն լայն հանրությանը:

Համահայկական թվանշային գրադարանը ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կենսունակ մի հանգույց է, որն ապահովում է տեղեկատվության բաց և ճկուն հասանելիություն՝ «Բաց գիտությունը» վերածելով համընդգրկուն շարժման։

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսը հարթակում հասանելի է հետևյալ հղումով։

«Ամբերդ» վերլուծական տեղեկագիրը՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին