Նորություններ
«Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական թողարկման թեման պարենային ապրանքների թանկացումն է
«Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի երեկվա՝ հունիսի 23-ի թողարկման հյուրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, հետազոտական խմբի անդամ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Սարգսյանն է։ «Ինչո՞ւ են Հայաստանում թանկանում պարենային ապրանքները» թեմայով հաղորդմանը կարող եք հետևել «Նոյյան Տապան» լրատվական գործակալության...
Դավիթ Հախվերդյանը և Համազասպ Գալստյանը՝ «Ռազմատնտեսական անվտանգության արդի սպառնալիքները Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկման հիմնական զեկուցողներ
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը հունիսի 16-ին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպված «Ռազմատնտեսական անվտանգության...
«Ամբերդ քրոնիկոնն» անդրադարձել է հայ-թուրքական տնտեսական հարաբերություններին
«Նոյյան Տապան TV»-ի «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական՝ հունիսի 16-ի թողարկման հյուրերն են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, հետազոտական ծրագրի ղեկավար Աննա Փախլյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ...
«Քննարկում» հաղորդաշարի հյուրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն է
Հունիսի 10-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության «Քննարկում» հաղորդաշարը հյուրընկալել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանին։ Անդրադառնալով ՀՀ տնտեսության անվտանգության խնդիրներին և առկա սպառնալիքներին՝ տնտեսագետն ընդգծել է, որ ՀՀ-ն տնտեսական անվտանգության...
Հայաստանի չօգտագործվող ցանքատարածքների խնդիրը՝ ուշադրության կենտրոնում
«Նոյյան Տապան» TV ալիքով հեռարձակվող «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի այսօրվա՝ հունիսի 2-ի հյուրը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն է։ Լրատվամիջոցի հարցազրույցում տնտեսագետն անդրադարձել է Հայաստանի ցանքատարածքների խնդրին, պարզաբանել՝ որն է պատճառը, որ...
«Նոյյան Տապան»-ի հյուրը «Ամբերդ»-ի հետազոտող Համազասպ Գալստյանն է
«Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում մայիսի 29-ին հյուրընկալվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը: Աշխարհաքաղաքական և տնտեսական իրողությունների համատեքստում փորձագետն անդրադարձել է Հայաստանի տեղին և դերին: «30 տարի Հայաստանի ներուժը չի օգտագործվել․...
«Ամբերդ» կենտրոնը հայտարարում է հետազոտական ծրագրի մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետության ու հանրության շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական...
«Ամբերդ» տեղեկագրի 2022 թ. 2-րդ համարն առցանց է
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի այս տարվա երկրորդ՝ հատուկ թողարկման խորագիրն է՝ «Ռուս-ուկրաինական հակամարտություն. հայացք Երևանից»: Հեղինակները համակողմանիորեն վերլուծել են ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության և ֆինանսական շուկայի վրա, այդ համապատկերում դիտարկել...
«Ամբերդ քրոնիկոն»-ն անդրադառնում է ՀՀ թռչնամսի շուկայի հետազոտությանը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի համագործակցության շրջանակում հեռարձակվող «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի նոր թողարկման հյուրերն են ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՀՀ թռչնամսի շուկայի հետազոտություն» խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը և ՀՊՏՀ դասախոս, հետազոտական...
Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի 2022 թ. առաջին համարը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022 թ. առաջին համարն առցանց է: Գիտահանրամատչելի հանդեսն անդրադառնում է տնտեսական ամենատարբեր թեմաների, ներկայացնում փորձագիտական կարծիքներ ու վերլուծություններ։ Պարբերականի 9 խորագրերում՝ «Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Ագրարային...