«ՀՊՏՀ Երևան» ֆուտզալի թիմը տարին սկսել է հաղթանակով

28.02.2022
Դիտումների քանակ՝ 1409

Փետրվարի 19-20-ը ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի 2021-2022 առաջնության փլեյ-օֆֆ փուլի 1/4 եզրափակիչը։

Տնտեսագիտական համալսարանի մարզիկները հերթական հաղթանակը գրանցեցին։ Հաղթահարելով խմբային փուլը՝ 1/4 փուլում կայացած 2 խաղերում՝ 32 – 3 և 24 – 5 հաշվով Տնտեսագիտական համալսարանի «ՀՊՏՀ Երևան» թիմը հաղթել է «Ալաշկերտ» թիմին։ Նշենք, որ խաղընկերների ճիշտ փոխանցումների շնորհիվ 12 գնդակի հեղինակ է դարձել առաջնության լավագույն ռմբարկու, «ՀՊՏՀ Երևան» թիմի անդամ Էդվարդ Մկրտչյանը՝ գոլերի թիվը հասցնելով 72-ի։

Այս պահին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը կիսում են «ՀՊՏՀ Երևան»-ն ու «Երևան» ֆուտբոլային ակումբը։

Կիսաեզրափակիչ խաղում մեր թիմը կմրցի «Արարատ Արմենիա»-ի հետ։

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, ՀՊՏՀ Երևան» թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանը նկատեց, որ մեր մարզիկները տարին սկսել են համառ պարապմունքներով և հաստատակամ եմ՝ ամրապնդելու ձեռք բերած բարձր վարկանիշը։

«ՀՊՏՀ մարզիկների հաջողությունները տարբեր առաջնություններում խոսում են այն հետևողական ու համառ պարապմունքների մասին, որոնք պսակվել են բազմաթիվ հաղթանակներով։ Հուսով ենք՝ սա մեր նոր հաղթանակների սկիզբը կդառնա»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին ու մարզիչներին և հաջողություն մաղթում գալիք խաղերում։