«Բանբեր ՀՊՏՀ» և «Ամբերդ տեղեկագիր» պարբերականներն արդեն ճանաչելի են ֆրանսիական HAL archives-ouvertes հարթակի կողմից

14.07.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 2006

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից տեղեկացնում են, որ «Ամբերդ տեղեկագիր» ու «Բանբեր ՀՊՏՀ» պարբերականներն արդեն ճանաչելի են ֆրանսիական հանրահայտ HAL archives-ouvertes ակադեմիական հարթակի կողմից: Սույնով ՀՊՏՀ ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներին առաջարկում ենք գրանցվել այս և մեկ այլ խոշորագույն՝ Social Science Research Network հարթակներում, բացել անձնական օգտահաշիվ և ներբեռնել սեփական հրապարակումները (այդ թվում՝ հայալեզու)՝ յուրաքանչյուր հարթակի կանոններին և ձևաչափին համապատասխան:

Նշենք, որ «Բանբեր ՀՊՏՀ» և «Ամբերդ» տեղեկագրում հրապարակված աշխատանքները ներ­բեռնելիս համապատասխան դաշտում անհրաժեշտ է նշել ամսագրերի անգլիալեզու անվա­նումները, համապատասխանաբար՝ Messenger of ASUE և AMBERD Bulletin:

Հարգելի´ գործընկերներ, հավելենք, որ այս հարթակները փոխկապակցված են Google Scholar հարթակին, և ձեր աշխատանքները բարեհաջող ընդունելուց որոշ ժամանակ անց դրանք կհայտնվեն նաև Google Scholar հարթակում, որից հետո դրանք կարող եք ավելացնել նաև Google Scholar-ի ձեր անձնական էջին:

  • Social Science Research Network-ի հարթակի հղումը` այստեղ։
  • HAL archives-ouvertes հարթակի հղումը՝   այստեղ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին