Շնորհավո՛ր տոնդ, գրադարանավար

Դիտումների քանակ՝ 2042

ՀՊՏՀ գրադարանի դռները վաղ առավոտից մինչ աշխատանքային օրվա ավարտը բաց են մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների առջև: Տնտեսագիտական մայր բուհի պատերի ներքո գրադարանը մի ջերմ ու հյուրընկալ անկյուն է, որտեղ մեծ նվիրումով ու սիրով իրենց գործն են կատարում գրադարանի աշխատակիցները:

ՀՀ-ում 2004թ. ապրիլին Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվել է Գրադարանավարի օր:

ՀՊՏՀ սիրելի՛ գրադարանավարներ, դուք կարևոր ու պատասխանատու առաքելություն եք իրականացնում՝ ուղղորդում ընթերցասերին, սովորեցնում երբեք չերկրորդել գրքի ու գրականության դերը: Պատահական չէ, որ դուք անվանական ճանաչում ու բազմաբնույթ միջոցառումներում մեծարում եք ձեր լավագույն ընթերցողներին, գիտական ընթերցասրահ այցելող ուսումնատենչ ՀՊՏՀ-ականներին: Իսկ այսօր ձեզ մեծարելու և ձեր կարևոր գործն արժևորելու տոնն է, ձեզ աշխատելու մեծ եռանդ մաղթելու, ինչպես նաև գրքի և ընթերցանության դերը կարևորելու օրը:

Շնորհավո'ր տոնդ, գրադարանավար:

Լուսանկարները՝ մեր արխիվից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին