Դիանա Գալոյանը` Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. ՀՀ Կառավարությունը հաստատեց արդյունքները
23.12.2020
Դիտումների քանակ՝ 2116
Կառավարությունը «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան որոշել է հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով: Կառավարության որոշումը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
Շնորհավորում ենք Դիանա Գալոյանին և մաղթում հաջողություններ` տնտեսագիտական մայր բուհի զարգացման գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին