Բլից հարցազրույց ՀՊՏՀ շրջանավարտների հետ․ Գևորգ Իսախանյան
24.07.2024
Դիտումների քանակ՝ 382
asue.am-ը շարունակում է բլից հարցազրույցների շարքը 2023-2024 ուսումնական տարվա ՀՊՏՀ լավագույն շրջանավարտների հետ։
Այսօրվա մեր հերոսը ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտ Գևորգ Իսախանյանն է։
Զրուցել ենք Գևորգի նախասիրությունների, բուհական կրթության և ապագա պլանների մասին։ Առաջին կուրսեցիներին նա խորհուրդ տվեց սովորել, լինել պարտաճանաչ, երբեք չդադարել ձգտել ավելիին։
Սեփական բիզնեսն ունենալու մասին երազող մեր հերոսին ոգեշնչում է ապրելու և արարելու ձգտումը։
Գևորգի հետ մեր կարճ զրույցը կարող եք դիտել ՀՊՏՀ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում։