Դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ «Ամբերդ» կենտրոնից

Դիտումների քանակ՝ 110

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնը, համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սե­փական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազո­տությունների իրակա­նացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսա­րանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, մագիստրանտների և ասպի­րանտ­­ների ներգրավ­ման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարա­կումների ավելացման նպատակով, արտաքին շահառուների հետ խորհրդակցութ­յուն­ների արդյունքում հայտա­րարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրակա­նացման մրցույթ՝ հետևյալ թեմաներով․

«Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ, առաջին երեք թեմաների համար հասանելի են հավելված 1-ը և հավելված 2-ը, իսկ «ՀՀ մարզերի ներդրումային գրավչության բարձրացման ուղիները» մրցույթի համար հասանելի են հավելված 1-ը, հավելված 2-ը և հավելված 3-ը։