Գրիգոր Նազարյանը՝ միջազգային գիտաժողովի մասնակից

02.05.2022
Դիտումների քանակ՝ 1425

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում ս.թ. ապրիլի 13-16-ը մասնակցել է ՀՊՏՀ գործընկեր Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի կողմից կազմակերպված «Ռուսաստանի տնտեսական զարգացման ժամանակակից մարտահրավերներն ու իրողությունները» թեմայով 8-րդ միջազգային գիտաժողովին և УГСН «38.00.00 Տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության բարձրագույն կրթության համակարգում ՌԴ դաշնային կրթական և մեթոդական միավորման ընդլայնված նիստին։

Գիտաժողովի ընդլայնված նիստին Գրիգոր Նազարյանը հանդես է եկել «Տրանսպորտալոգիստիկ հիմնախնդիրները ԵԱՏՄ երկրներում. զարգացման հեռանկարները» թեմայով։

Նշենք, որ այս գիտաժողովը 2022 թվականի՝ Մոսկվայի ակադեմիական տնտեսական համաժողովի՝ «Ռուսաստան. 21-րդ դարի գլոբալ տրանսֆորմացիայի մարտահրավերները, տարածաշրջանային հարթակն է։

Գիտաժողովին անդրադարձը՝ այստեղ։