Համլետ Մեխակյան. ՀՊՏՀ-ական անմահ հերոսը

09.10.2020
Դիտումների քանակ՝ 3287

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հեռակա 1-ին կուրսի ուսանող Համլետ Կարենի Մեխակյանը:

Համլետը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից էր, ծնված 2002 թվականին:

«Պայծառ, լուսավոր ու կյանքով լի տղա էր Համլետը, հայրենիքի հանդեպ բարձր, գերբարձր պատասխանատվությամբ»,-մեզ հետ զրույցում նշեց կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը՝ հերոսի ընտանիքին ու հարազատներին հայտնելով խորը վշտակցություն:

Հավերժ փառք քեզ, սիրելի՛ Համլետ, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին