Վեբինարում քննարկվել են ՀՊՏՀ-ում օտարերկրյա ուսանողների համար կրթության իրականացման հնարավորությունները

12.02.2021
Դիտումների քանակ՝ 925

Կաունասի տեխնոլոգիական համալսարանի կողմից իրականացվող «GO Abroad Fair 2021» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են ՀՊՏՀ-ում ուսումնառության իրականացման ուղիները օտարերկրյա ուսանողների համար։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: Վեբինարի ընթացքում խոսվել է օտարերկրյա մի շարք համալսարանների ուսումնական ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կտան ներգրավել օտարերկրյա ուսանողներ, ինչպես նաև մեր ուսանողներին հնարավորություն կտան փոխանակման ծրագրերի շրջանակներում շարունակել կրթությունը եվրոպական համալսարաններում: Հանդիպմանը մասնակցում էին այնպիսի եվրոպական բուհեր, ինչպիսիք են՝ BBW Կիրառական գիտությունների համալսարանը (Գերմանիա), Համբուրգի համալսարանը (Գերմանիա), Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանը (ԱՄՆ) Տրենտոյի համալսարանը (Իտալիա) և այլն։

ՀՊՏՀ-ից ծրագրին մասնակցել են միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետներ Գայանե Այվազյանը և Սոնա Աղաբաբյանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին