ՀՊՏՀ դասախոսը՝ միջազգային վերապատրաստման շաբաթի մասնակից

13.12.2023
Դիտումների քանակ՝ 533

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական և Բիալիստոկի տեխնոլոգիական (Լեհաստան) համալսարանների միջև կնքված փոխգործակցությանպայմանագրի շրջանակում ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Էրիկ Գրիգորյանը դեկտեմբերի 4-8-ը Բիալիստոկում մասնակցել է աշխատակազմի միջազգային վերապատրաստման 11-րդ շաբաթին, որին ներկա են եղել աշխարհի ավելի քան 34 երկրների պատվիրակներ (Գվատեմալա, Եգիպտոս, Թունիս, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ալժիր, Պորտուգալիա և այլն)։ Նշյալ համալսարանի Ճարտարագիտական կառավարման ֆակուլտետում Էրիկ Գրիգորյանը դասախոսել նախագծերի կառավարման թեմայով։

Մեր գործընկերը վերապատրաստման 5 օրերի ընթացքում պատվով է ներկայացրել մեր համալսարանը՝ օտարերկրացի գործընկերներին պատմելով բուհի գործունեության և զարգացման ծրագրերի մասին։

«Հուսով եմ՝ արտերկրի համալսարանների հետ նման համագործակցությունները շարունակական և արդյունավետ կլինեն՝ մեր ուսանողներին կրթական ու փորձի փոխանակման, աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու նոր հնարավորություններ ընձեռելով»-asue.am-ի հետ զրույցում նշեց Էրիկ Գրիգորյանը։

Լուսանկարները՝ հյուրընկալող համալսարանի կայքից։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։